«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիր


Միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր սեկտորի միջև սիներգիայի բարելավման նպատակով «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Շիրակի մարզի չորս հաստատությունում 2019-2021 թվականների ընթացքում  ներդրել է ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համագործակցության նոր մեխանիզմներ, աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) կարճաժամկետ, ոչ-ֆորմալ դասընթացներ՝ տեքստիլ ու գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ։ 

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում ներդրված ծրագրերն են՝

1․ Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա՝ պանրագործ որակավորմամբ (երկարաժամկետ)

2․ Պանրագործ-տեխնոլոգ՝ յուղի, պանրի և կաթի արտադրության (կարճաժամկետ)

3․ Գորգագործ՝ զարդակիրառական նշանակության իրերի (կարճաժամկետ)

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում  Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի աշխատակազմը մասնակցել է 96 դասարանային ժամ տևողությամբ 6 մոդուլային դասընթացների։ Դասընթացների ընթացքում հաստատությունների մասնագետները խորացված ուսանել են կարիերայի խորհրդատվության առանձնահատկությունները, հաղորդակցության և շուկայավարման հիմունքները, ռազմավարական պլանավորում և այլ թեմաներ։ Բացի այդ GIZ-ի հետ համատեղ իրականացվել ուսումնական այց, որի նպատական էր դուալ կրթության իրականացման հաջողված փորձի ներկայացումը։

«Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում բովանդակային և կրթական մեխանիզմների զարգացմանն ուղղված աշխատանքներից բացի իրականացվել են նաև հանրային կապերի, հաղորդակցության բարելավման, հաստատության բրենդավորման, կայքերի պատրաստմանն ուղղված միջոցառումներ։

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի, ինչպես նաև ծրագրի մյուս շահառու ՄԿՈՒ-ների՝ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի, Արթիկի պետական քոլեջի և Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի համար ձևավորվել և ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվել է ընդհանուր թվով 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ դասընթաց, որում ներառված են եղել ավելի քան 130 ուսանող։