«Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի կենտրոնը ծավալում է ուսումնական և կոնսուլտատիվ աշխատանքներ, ապահովելու համար ուսումնարանի հետ անընդհատ և շարունակական կապի ապահովումը, նպաստելու ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը:
Կարիերայի կենտրոնի գործիքակազմում կան ծրագրեր, որոնք ծառայելու են ի նպաստ յուրաքանչյուր ուսանողի և շրջանավարտի թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաներից դուրս: Կարիերայի կենտրոնի գործունեության հիմքում դրված են միջազգայնացման, փոխօգնության, համատեղ հետաքրքրությունների բացահայտման և փոխգործակցման գաղափարները:
Կարիերայի կենտրոնը պարբերաբար իրականացնում է հանդիպումներ ուսանողների հետ, անցկացնում է դասընթացներ տարբեր թեմաներով։
