ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան›› ՊՈԱԿ-ը հայտարարում է 2021֊2022 թթ. ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով (տես նկարը).
Դիմորդները դիմում-հայտերը ներկայացնելու են dimord.emis.am կայքի միջոցով:
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Ավարտական վկայական
• Լուսանկար
• Զինգրքույկ
• Բժշկասոցիալական փորձաքննական որոշում
• Զոհված զինծառայողի երեխա լինելու վերաբերյալ փաստաթուղթ
• Առանց ծնողական խնամքի մնացած անձ լինելու վերաբերյալ փաստաթուղթ (երկկողմանի ծնողազուրկ)
• Մասնագիտության համար պահանջածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան՝ վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում)
• Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում)
• Պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում)
• Աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում)
1. Հիմնական կրթության հիմքով դիմորդները մասնագիտական կրթության ուսուցմանը զուգահեռ ստանում են նաև հանրակրթություն (ավագ դպրոցի աստիճան):
2. Ուսման վճարը 1 տարվա համար կազմում է 70000-80000 ՀՀ դրամ (կապված խմբերում ուսանողների թվից):
3. Հաստատություն ընդունվում են մրցութային կարգով:(Կրթության փաստաթղթի միջին թվաբանականով):
4. Դիմումների ընդունումն իրականացվում է 2021թ. Հուլիսի 15֊ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն:
5. Ընդունելության կարգի հետ կապված հարցերի դեպքում դիմել ‹‹Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան››-ի ընդունող հանձնաժողովին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
• 093-85-45-25
• 041-85-45-26։
Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն՝ Մարգուշ Ղազարյան

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: