Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը մասնակցել է  «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրին, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ծրագրի շրջանակում փորձարկվել և ներդրվել է ֆորմալ (երկարաժամկետ) կրթական ծրագիր՝ մշակված աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմքով։ Առկա է կահավորված հատուկ դասասենյակ։

Երկարաժամկետ դասընթաց՝ «Պանրագործ-տեխնոլոգ՝ յուղի, պանրի և կաթի արտադրության»