Ապրիլի 12֊ին Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ «Զատիկին» նվիրված միջոցառում։Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին, թե ի՞նչ են խորհրդանշում Զատիկի սեղանի կերակուրները։Այդ կերակուրներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին:
Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին: Մենք հավատում ենք, որ երբ պատարագի ժամանակ քահանան օրհնում է հացն ու գինին, դա ճշմարտապես վերափոխվում է Քրիստոսի մարմնին ու արյանը:Ինչ վերաբերում է ձկանը, նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է:
Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2020. All rights reserved by gHost Services