» Announcements » Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը հայտարարում է կարճաժամկետ կրթական ծրագրերի ընդունելություն
ԵՄ ֆինանսավորմամբ People in Need հայաստանյան ներկայացուցչությունը իրականացնում է «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Ամասիայի պետական արհեսատագործական ուսումնարանը կազմակերպում է հետևյալ կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կրթական մոդելով․
Դասընթացի մասնակիցներին ամսական տրվելու է 10․000 ՀՀ դրամ կրթաթոշակ՝ հոգալու ուսումնառության հետ կապված ծախսերը։
Կրթական ծրագրի շրջանակներում գործնական դասընթացները անցկացնելու են ինչպես հաստատության նոր ձևավորված մասնագիտական լսարանում, այնպես էլ բիզնես գործընկերների արտադրամասերում։
Հայտերը դիտարկելիս առավելությունը տրվում է աշխատանք փնտրող գործազուրկներին, զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին, Արցախից տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, մասնավոր բիզնես ունեցող անձանց։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուսումնարան ներկայացնել`
Դիմումներն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00, մինչև ս/թ հունիսի 4-ը։
Դասընթացների մեկնարկը՝ 2021 թվականի հունիսի 7-ից։
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ +37493854525
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2020. All rights reserved by gHost Services