«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո նոյեմբերի 19-ին Գյումրու երիտասարդական պալատում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառը կազմակերպել էր  «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի հետ համատեղ։ «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ, տոնավաճառին թեև ներկա էին 25 գործատուներ,  իրականում ներկայացված էին 127 գործատուներ՝  առաջարկելով 650-ից ավել թափուր աշխատատեղեր։

Ի տարբերություն մինչ այս մարզում կազմակերպված տոնավաճառների, այս  տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մեկտեղվել էին ինչպես գործատուները, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ կրթությունից սահուն անցում կատարելու համար աշխատաշուկա։

«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպվող տոնավաճառը ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում է իրականացվում, նպատակ ունի միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և մասնագիտական կրթական հաստատություններ:

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: