Ավելին Փակել

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան

Ամասիայի  արհեստագործական  պետական  ուսումնարանը հիմնադրվել է 2007 թվականին : Գործունեության հիմնական առարկան նախնական մասնագիտական հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է: 

1) Ուսումնարանը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացնել նաև փորձնական մասնագիտական կրթական  ծրագրեր

2) Միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց)

3)  Կրթություն` մեծահասակների համար։

Մեր սաները ձեռք են բերում ներքոհիշյալ մասնագիտությունները՝

1. Համակարգիչների  շահագործում

2.  Կարի արտադրության տեխնոլոգիա

3. Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա

4. Խոհարարական գործ

5. Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

6. Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

Ուսումնարանն ապահովված է մասնագիտական լաբորատոր սենյակներով ու սարքավորումներով ինչը մասնագիտական շոշափելի աճ գրանցելու հիմնական գրավականն է։

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանն ունի որակի ապահովման ու կարիերայի ուղղորդման կենտրոններ։

Վերջինս զբաղվում է մասնագիտական կողմնորոշմամբ ու ուսանող-գործատու կապի ստեղծմամբ ու ամրապնդմամբ։

Մասնագիտական կողմնորոշման համակարգի հիմնական նպատակն է անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում որակավորված և մրցունակ կադրերի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գործունեության ազատ և գիտակից ընտրության հնարավորության ստեղծումը:

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանն ունի նաև ուսանողական ինքնակառավարման մարմին, որը զբաղվում է ոչ միայն ուսանողական միջոցառումների իրականացմամբ, այլև ուսանողների շահերի պաշտպանությամբ։

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: