Մարտի 25-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատը արտակարգ իրավիճակներում արձագանքման գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում։
Տարածաշրջանը գտնվում է հնարավոր երկրաշարժերի գոտում, ուստի նմանատիպ միջոցառումները խիստ անհրաժեշտ են:
Ուսումնական վարժանքի տեսական հատվածում ուսանողների հետ քննարկվեց, թե ինչ պետք է անել հրդեհի կամ երկրաշարժի ժամանակ։
Հանդիպման գործնական հատվածում ուսումնարանի ազդարարման համակարգի միջոցներով տրվեց ազդանշան և հնչեց տարհանման հրահանգ և կազմակերպվեց ուսանողների տարհանումը:
Ուսումնարանի տնօրեն Մարգուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ նման միջոցառումները միայն անհրաժեշտություն են, քանի որ վրահաս աղետի ժամանակ մեծ նշանակություն ունեն առաջին րոպեներին արված ճիշտ գործողությունները:
Հանդիպման ավարտին ջոկատի աշխատակիցները ամփոփեցին վարժանքի արդյունքերը՝ մատնանշելով գործողություների թերություններն ու բացթողումները։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2020. All rights reserved by gHost Services