ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ 2021 թվականի մայիսի 21-22-ը Աղվերանում կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով:
Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ՄԿՈՒ համակարգի մարտահրավերներն ու գործատուների ներգրավվածության լավագույն փորձը, բացահայտվել աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվել զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրերի պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը:
Այս աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մաս է կազմում։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2020. All rights reserved by gHost Services